Փոխարժեքներ
07 06 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 384.44 |
EUR | ⚊ | € 434.11 |
RUB | ⚊ | ₽ 4.8278 |
GBP | ⚊ | £ 515.15 |
GEL | ⚊ | ₾ 140.51 |
Չորրորդ շաբաթն անընդմեջ Բելառուսում շարունակվում են հակակառավարական ցույցերը: Մայրաքաղաք Մինսկի կենտրոնում կիրակի շուրջ 100 հազար մարդ էր հավաքվել՝ պահանջելով 6-րդ անգամ վերընտրված նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի հրաժարականը:
Բայց խաղաղ ակցիան խաղաղ չի ավարտվել: Նախագահական նստավայրի մոտ հավաքված ցուցարարների նկատմամբ իրավապահներն արցունքաբեր գազ են կիրառել: Մինսկում եւ Բելառուսի մի շարք այլ քաղաքներում, պաշտոնական տվյալներով, բերման է ենթարկվել առնվազն 100 մարդ, ոչ պաշտոնականով՝ ավելի քան 200:
Բելառուսական լրատվամիջոցները նաեւ տեսանյութեր են հրապարակել, որոնցում երեւում է՝ ինչպես են դիմակավորված, մահակներով անձինք Մինսկում ցույցից հետո ծեծում փողոցում մնացած ցուցարարներին: