|
Փոխարժեքներ
07 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377.7 |
| EUR | ⚊ | € 445.38 |
| RUB | ⚊ | ₽ 4.9058 |
| GBP | ⚊ | £ 512.84 |
| GEL | ⚊ | ₾ 140.39 |
Նախորդ գիշեր՝ ժամը 23։00-ի սահմաններում, Երեւանի կենտրոնում՝ Մաշտոցի պողոտայում՝ նախկին Փակ շուկայի դիմացի մայթին, ծեծկռտուք է տեղի ունեցել ՃՈ աշխատակիցների եւ քաղաքացիների միջեւ, հաղորդում է 168.am-ը:
Կայքին տեսանյութ տրամադրած քաղաքացին նաեւ նշել է, որ 4 հոգու բերման են ենթարկել։
Կատարվածի վերաբերյալ ՀՀ ոստիկանության լրատվական բաժնից հայտնել են հետեւյալը. «Մայիսի 24-ին՝ ժամը 22:50-ի սահմաններում ոստիկանությունում ահազանգ է ստացվել, որ Մաշտոցի 8 հասցեում վիճաբանություն կա: Հետագայում այլ ահազանգ ենք ստացել, որ կռիվ է Մաշտոցի 5 հասցեում:
Մեկնած օպերատիվ խումբը Մաշտոցի 5-ի մոտից խուլիգանություն կատարելու կասկածանքով 4 անձի բերման է ենթարկել: Փաստի առթիվ հարուցվել է քրեական գործ, մեկ անձ ձերբակալված է, կատարվում է նախաքննություն»: