Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Yerkir.am-ի թղթակիցը հայտնում է, որ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի դիմաց` Գլխավոր փոստի շենքի մոտ, էլեկտրաէներգիայի սակագների բարձրացման դեմ բողոքի ելած քաղաքացիները քիչ առաջ փորձում էին մոտենալ հանձնաժողովի շենքին, որի առջև ոստիկանները կենդանի պատնեշ են ստեղծել` չթողնելով որևիցե մեկին, անգամ` սովորական անցորդներին, անցնել այդ մասով: Բողոքի ցույցի մասնակիցները, բախվելով այդ կենդանի պատին, փորձում են անցնել, բայց չի ստացվում:
Մասնակիցները բարձրախոսով հրավիրում են իրենց ճամապարհը փակող ոստիկանին մոտենալ և անհրաժեշտ պարզաբանում տալ` ինչո՞ւ և ի՞նչ օրենքով է նրանց արգելվում առաջ գնալ, հակառակ դեպքում` հայարարում են, որ ոստիկանության գործողություններն իրենց կողմից կդիտարկվեն որպես ապօրինի գործողություն, և կստացվի, թե ոստիկաններն առանց վերադասի հրամանի իրենց խելքին փչածն են անում:
Քիչ առաջ բողոքի մասնակիցներից մեկը` ՀՀ դրոշը ձեռքին, ճեղքեց ոստիկանության արգելապատնեշը, մոտեցավ շենքի մուտքին, սակայն ոստիկանության հատուկ ջոկատայիններն անմիջապես արձագանքեցին. այժմ քաշքշուկ է սկսվել, 2 հոգու բերման են ենթարկում ոստիկանության բաժին: Բերման ենթարկվողի ընկերները փորձում են խոչընդոտել: Ծեծկռտուք է սկսվել: