|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Հոկտեմբերի 11-ին՝ ժամը 19-ն անց 5-ի սահմաններում, «Վանաձոր» բժշկական կենտրոնից ոստիկանության Բազումի բաժին ահազանգ է ստացվել, որ իրենց մոտ հրազենային վնասվածքներով բուժօգնության են տեղափոխվել 41, 37 և 44-ամյա տղամարդիկ։ Իրավապահները պարզեցին, որ Վանաձորում կրակոցներ են հնչել, ինչի հետևանքով էլ տղամարդիկ վիրավորվել են։ Հայտնաբերվել է այրված մեքենա և 5.45մմ տրամաչափի 21 կրակված պարկուճ։ ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարականով Երևանից Վանաձոր մեկնեց քրեական հետախուզության գլխավոր վարչության պետ Արտակ Կարապետյանը՝ օպերատիվ խմբերով։
Կատարվածի հանգամանքները պարզելու ուղղությամբ ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումներն ու անհետաձգելի քննչական գործողությունները շարունակվում են։ Կան բերման ենթարկվածներ։
Դեպքի մանրամասներին կանդրադառնանք առաջիկայում։