|
Փոխարժեքներ
08 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.32 |
| EUR | ⚊ | € 405.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.2481 |
| GBP | ⚊ | £ 478.84 |
| GEL | ⚊ | ₾ 139.35 |
Ազատության հրապարակում, ինչպես նախապես հայտարարվել էր, ժամը 19:00-ին մեկնարկեց հավաք: Մասնակիցներից մի քանիսը կոչ արեցին երթով անցնել Երեւանի փողոցներով, ապա ուղղվել դեպի Էրեբունի` ՊՊԾ գնդի տարածք, որտեղ նախօրեից զինված անձինք պատանդ են պահում ոստիկանների:
Առաջարկն անողներին ոստիկանները սկսեցին բերման ենթարկել, ինչից հետո քաղաքացիների ու ոստիկանների միջեւ հրմշտոց սկսվեց: Այս պահին ոստիկանները կենդանի շղթայով փակել են հրապարակի բոլոր մուտքերը` արգելափակելով ելումուտը:



