Փոխարժեքներ
22 02 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 394.41 |
EUR | ⚊ | € 412.67 |
RUB | ⚊ | ₽ 4.4576 |
GBP | ⚊ | £ 498.77 |
GEL | ⚊ | ₾ 140.79 |
ՀՅԴ Հայաստանի ԳՄ անդամ Արծվիկ Մինասյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Ստրկություն ստեղծող կարանտին
Այն, ինչ այսօր կատարվեց Հայաստանի բարձրագույն օրենսդիր մարմնում, խայտառակություն էր: Սուպեր արագությամբ քննարկվեց և ընդունվեց երկրում կարանտինի ռեժիմ ներդնելու վերաբերյալ 7 օրենքների փաթեթը, որը թերևս կարող էր բնութագրական լինել ստրկատիրական հասարակարգին:
Մարդու հիմնական իրավունքները սահմանափակելու վերաբերյալ ներկայացված հիմնավորումները ոչ միայն բնական չեն, այլև ոչ բանական՝ բնորոշ միայն այնպիսի իշխանության, որի ուշքն ու միտքը ամեն գնով սեփական իշխանությունը պահպանելու անագ ցանկությունն է: Քաղաքացուն վերածել հպատակի և դա իրականացնել այսքան բացահայտ, ակնառու ցինիզմի դրսևորում է: Թեև չպետք է զարմանայի մի իշխանության վարքագծի վրա, որը կարող է կես օրում ապօրինի ձևով փոփոխել երկրի Մայր օրենքը, սակայն այսօր ընդունված օրենսդրական փաթեթի քննարկումները տվեցին նաև այդ առիթը և վերջնականապես ձևավորեցին համոզում իմ մեջ՝ օր առաջ պետք է ազատվել ազգային արժեքները ոտնահարող, դրանք ծաղրուծանակի ենթարկող, պետական ինստիտուտները ոչնչացնող, մարդու հիմնական իրավունքները ոտի տակ տված այս վարչախմբից:
Այս հրապարակմամբ ավելորդ եմ համարում անդրադառնալ օրենսդրական փաթեթի իրավական բազմաթիվ անհեթեթություններին: Իրենց հայտարարած «հպարտ քաղաքացին» իր մաշկի վրա դրանք պետք է զգա ու նոր ըմբռնի վարչակազմի չարիք լինելու էությունը»: