|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.78 |
| EUR | ⚊ | € 446.44 |
| RUB | ⚊ | ₽ 4.7824 |
| GBP | ⚊ | £ 509.98 |
| GEL | ⚊ | ₾ 140.95 |
Չափազանց կարևոր է մտավոր սեփականության և ապրանքային նշանների կարգավորումը հատկապես միջազգային իրավունքի տեսակետից և Հայաստանի տնտեսության մրցունակության ապահովման առումով։ Այս մասին Ազգային Ժողովի ամբիոնից հայտարարեց ՀՅԴ ԳՄ անդամ, ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։
«Հետևաբար, դրա շրջանակներում, այս համադրումը և փոփոխությունը նույնպես կարևոր է համարվում, սակայն տուրքերի համադրելիության առումով դեռևս քննարակման անհրաժեշտություն կա։ Հատկապես միջազգային գրանցումների շրջանակներում, ինչպիսի հարաբերակցություն սահմանվի, որ մրցունակությունը հավուր պատշաճի լինի։ Օգտվելով առիթից, ուզում եմ նաև անդրադառնալ, մամուլում տարածված և փաստաբանների պալատի կողմից հրավիրված ասուլիսի շրջանակներում ներկայացված հայտարարությանը, փաստաբանների նկատմամբ բռնություն գործադրելուն, դատապարտելով այս երևույթը, չափազանց կարևոր եմ համարում, որպեսզի մենք առաջիկայում, նախաձեռնենք այս երևույթների քննարկումը։ Փաստաբանների պալատի և ընդհանրապես փաստաբանական համայնքի իրավունքների պաշտպանությունը չափազանց կարևոր է, հատկապես հիմա, երբ իրավունքների մասսայական խախտումների շրջանակներում, փաստաբանների կողմից իրականացվող աշխատանքը պետք է նաև արժանանա հավուր պատշաճի պաշտպանության օրենսդիր մարմնի կողմից։ Դատապարտելով այս բռնությունը՝ պահանջում ենք, որպեսզի լիարժեք քննություն իրականացվի, բացահայտվեն մեղավոր անձիք, ենթարկվեն պատասխանատվության»,- ասաց նա։