| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.12 | 
| RUB | ⚊ | ₽ 4.738 | 
| GBP | ⚊ | £ 500.15 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            Կալիֆորնիայի նահանգային խորհրդարանի անդամ Լորա Ֆրիդմանը նահանգային օրենսդիր մարմնի նիստում ներկայացրել է թիվ 37 միացյալ բանաձևը, որը 2018 թվականի ապրիլի 24-ը հռչակում է «Կալիֆորնիայում Հայոց ցեղասպանության 103-րդ տարելիցի ոգեկոչման օր»։
 
 Ըստ Asbarez-ի՝  Ֆրիդմանը հիշեցրել է, որ հայաշատ Գլենդելի և Կալիֆորնիայի տարածքում հայերը ապրիլի 24-ին ոգեկոչել են հայ ժողովրդի դեմ տեղի ունեցած ահռելի ոճիրները` միաժամանակ խոստանալով հզորացնել ատելության և անհանդուրժողականության դեմ պայքարը:
«Այս բանաձևը առիթ է Կալիֆորնիայի ժողովրդի համար՝ հարգանքի տուրք մատուցելու միլիոնավոր հայ զոհերին և պահանջելու իր ղեկավարներից, որ դատապարտել Հայոց ցեղասպանության պատմական իրողությունն ուրանալու յուրաքանչյուր փորձ»,-ասել է Ֆրիդմանը:
Նա տվյալ բանաձևը կընթերցի ապրիլի 23-ին՝ խորհրդարանում նախատեսված քվեարկության ժամանակ: