Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
Հայաստանն իրոք դադարել է լինել ժողովրդավար պետություն, քանի որ դադարել է լինել իրավական պետություն․ բոլոր նախադրյալները դրա համար առկա են՝ ըստ Yerkir.am-ի ասաց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տարեվերջյան ամփոփիչ ասուլիսի ժամանակ խոսելով ժողովրդավարության ոլորտում կատարյալ ձախողման մասին։
«Այն ինչ կատարվեց ՏԻՄ ընտրություններում, սա ուղղակի մաստեր-կլաս է իշխանությունից խելքը կորցրած բռնապետների համար․ Կիմ Չեն Իրաը նախանձությունից կմեռներ։ Այսպիսի բան Հայաստանի պատմության մեջ հնարավոր չէր պատկերացնել, որ այն, ինչ կատարվում էր Վանաձորում, Թալինում, Գորիսում, Մասիսում, մի շարք այլ քաղաքներում, ուղղակի անհնար է պատկերացնել»,-ասաց Ռոբերտ Քոչարյանը։
Սա իրոք վարչաիրավական ատրակցիոն էր՝ արձանագրեց նա։
Մանրամասն՝ տեսանյութում․