Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
Երեկ երեկոյան Ֆրանսիայի նախագահը ֆրանսիական դեսպանատանը հանդիպել էր Լիբանանի քաղաքական ուժերի ղեկավարների հետ: Ներկաների թվում էր ՀՅԴ Լիբանանի Կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ, պատգամավոր Հակոբ Բագրատունին: Նա շնորհակալություն է հայտնել Մակրոնին՝ իրենց մեկ սեղանի շուրջ համախմբելու եւ Լիբանանի ապագան պաշտպանելու համար:
Հայազգի պատգամավորն ընդգծել է՝ պատմությունը ցույց է տվել, որ պատժամիջոցներն անիմաստ են եւ ավելի քայքայիչ, քան իսկական հարցերը: «Պետք է Արեւմուտքի հետ միասին գործենք, ինչպես աշխատել ենք տարիներ շարունակ, որպեսզի լուծենք մեր հարցերը, վերակառուցենք Լիբանանի տնտեսական համակարգը` այն դարձնելով ավելի ազդեցիկ եւ արտադրողական»,-նշել է Հակոբ Բագրատունին, խոսել է նաեւ Թուրքիայի՝ տարածաշրջանն ապակայունացնող գործողություններից:
«Ես` իբրեւ Հայոց ցեղասպանությունը վերապրած հայ մարդու զավակ, եւ Դուք` իբրեւ այն երկրի նախագահ, որն այդ սպանդները արդարացիորեն ճանաչել է որպես ցեղասպանություն, կարող ենք համաձայնել, որ տարածաշրջանում թուրքական ծավալապաշտական քաղաքականության սպառնալիք կա»,-ասել է Լիբանանի խորհրդարանի պատգամավոր Հակոբ Բագրատունին: