Նախ շնորհավորում եմ ՀՅԴ 131 ամյակը, հրավիրված էի, բայց ցավոք չկարողացա անձամբ ներկա գտնվել առողջական պատճառներով: Վստահ եմ ՀՅԴ-ն իր տեսանելի դերակատարումը միշտ ունենալու է հայկական քաղաքականության համատեքստում, իսկ ինստիտուցիոնալ զարգացվածության առումով հուսով եմ օրինակ կծառայի շատ կուսակցությունների համար:
Այսօր բացի 131 ամյակը ՀՅԴ-ն շատ կարևոր մի բան արեց՝ առաջին շարքում հրավիրվածների մեջ հիմնական ընդդիմադիր ուժերի առաջնորդներն էին (աննշան բացառությններով) կանգնած ու բացակայում էին կապիտուլյացիոն ռեժիմի սպասարկուները: Սա լավագույն օրինակն է ընդհանուր նպատակի շուրջ համախմբելու հնարավորության համար:
Նարեկ Սամսոնյան
Քաղաքական գործիչ