կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-28 19:15
Հասարակություն

1-ին կուրսեցիների դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին. 1 մասնաշենքում ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը. ԵՊՀ

1-ին կուրսեցիների դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին. 1 մասնաշենքում ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը. ԵՊՀ

1-ին կուրսեցիների դասերը կմեկնարկեն սեպտեմբերի 1-ին. 1 մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը։ Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ պաշտոնական կայքից:

Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում է.

«1. Բակալավրիատի առաջին կուրսեցիների համար ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ համաձայն ուսումնամեթոդական վարչության հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի:

2. Մյուս կուրսերի համար ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 15-ից:

3. Ուսումնական գործընթացը կազմակերպել առկա եւ հեռավար ձեւերի համադրությամբ:

4. Առկա դասընթացները կազմակերպել համաձայն դասացուցակի: Դասերի սկիզբը սահմանել 10:00-ին: Դասերի տեւողությունը սահմանել 60 րոպե:

5. Հեռավար դասընթացներն անցկացնել բացառապես https://e-learning.ysu.am/ հարթակում: Հեռավար դասընթացները կազմակերպել համաձայն դասացուցակի՝ երկուշաբթիից ուրբաթ օրերին: Դասերի սկիզբը սահմանել 9:00-ին: Դասերի տեւողությունը սահմանել 80 րոպե՝ 5 րոպե դասամիջոցով:

6. Յուրաքանչյուր ուսանողի համար առկա դասաժամերը կարող են կազմակերպվել շաբաթական առավելագույնը 2 օր, օրական առավելագույնը 3 ժամ, իսկ մեկ լսարանում ուսանողների թիվը չպետք է գերազանցի 30-ը: Առկա եւ հեռակա ձեւերով դասերի անցկացման օրերը չպետք է համընկնեն:

7. Մեկ ուսումնական մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը»: