|
Փոխարժեքներ
28 12 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.47 |
| EUR | ⚊ | € 449.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.9007 |
| GBP | ⚊ | £ 514.56 |
| GEL | ⚊ | ₾ 141.58 |
«Երկիր» հիմնադրամը շարունակում է ներկայացնել «Օգնիր եղբորդ – Լիբանան» ծրագրին նվիրատվություն կատարած կազմակերպություններին: Հիմնադրամը տեղեկացնում է, որ «Օգնիր եղբորդ - Լիբանան» ծրագրին են միացել նաև Հայաստանում գործունեություն ծավալող գործարարները։ Ստորև ներկայացնում ենք այդ կազմակերպություններն ու օժանդակության չափը։
«ՌՈՅԱԼ ԱՐՄԵՆԻԱ» ՍՊԸ` 2 տոննա շաքարավազ
«ԱՎՇԱՐ ՊՐՈԴ» ընկերություն` 1000 հատ տոմատի մածուկ
«Մոնթե․ Մ» ընկերություն՝ 1,6 տոննա մակարոն
«ԱՍՊԱՐ ԱՐՄՍ» ընկերություն՝ 1000 բանկա մսի պահածո, 1000 հատ սմբուկի խավիար
Շուտով արդեն հայրենական արտադրության այս և մյուս մթերքները կուղարկվեն Լիբանանում ապրող մեր քույրերին և եղբայրներին։
Դրամահավաքին մասնակցելու համար անհրաժեշտ մանրամասներն՝ այստեղ։ #Օգնիրեղբորդ #Լիբանան