|
Փոխարժեքներ
09 01 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.21 |
| EUR | ⚊ | € 443.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.8108 |
| GBP | ⚊ | £ 511.13 |
| GEL | ⚊ | ₾ 141.5 |
«Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը շարունակում է իր գործունեությունը` աջակցության ծրագրեր իրականացնելով Հայաստանի Հանրապետությունում և Արցախում հաստատված մեր սիրիահայ հայրենակիցների համար:
Այսօր սիրիական կրթական ծրագրով ուսուցում իրականացնող Կիլիկյան վարժարան են այցելել «Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատասխանատուներ Վահան Հովհաննիսյանը, Լիլիթ Գալստյանը և Խաչիկ Ջոզիկյանը: Կիլիկյան վարժարանում` առաջինից իններորդ դասարաներում, սովորում են շուրջ երեք հարյուր սիրիահայ երեխաներ: Նախաձեռնության անդամները վարժարան են այցելել կրթական գործընթացին ծանոթանալու, ինչպես նաև խոստացած նվերը աշակերտներին փոխանցելու համար. վարժարանի բոլոր աշակերտները ստացել են «Մեծն Ներսես» բարեգործական հիմնադրամի կողմից հատկացված Toms սպորտային կոշիկներ:
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության պատասխանատուները խոստացել են ապագայում ևս անակնկալներով ուրախացնել վարժարանում իրենց կրթությունը շարունակող սիրիահայ երեխաներին և մշտապես ուշադրության կենտրոնում պահել նրանց խնդիրները: