կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-02 10:22
Հասարակություն

Քեսաբահայությանն աջակցելու կոչ` «Օգնիր եղբորդ» հիմնադրամից

Քեսաբահայությանն աջակցելու կոչ` «Օգնիր եղբորդ» հիմնադրամից

«Օգնիր եղբորդ» կազմակերպությունը քեսաբահայությանը աջակցելու համար դրամահավաք է սկսել: Կազմակերպության կոչ-հայտարարությունը ներկայացնում ենք ստորև:

 

Սիրելի հայրենակիցներ,

 

Շարունակվում է Սիրիական ճգնաժամը`ծանր և անդառնալի կորուստներ հասցնելով սիրիահայ մեր եղբայրներին: Պատմական Կիլիկիայի վերջին պատառիկ հայաբնակ Քեսաբում և նրա շրջակա գյուղերում տեղի ունեցած իրադարձությունները մեր հիշողության մեջ հայ ժողովրդի պատմության ամենասև էջը վերապրելու ծանր փորձություն դարձան. Թուրքիայից ներխուժած զինյալ խմբերի դաժան հարձակումների հետևանքով շուրջ 670 հայ ընտանիք տարհանվել է իր բնօրրանից` ապաստան գտնելով Լաթաքիա քաղաքում:

 

Ծանր վիճակում հայտնված մեր հայրենակիցները բարոյական աջակցության, զորակցության եւ նյութական օժանդակության կարիք ունեն: Սիրիահայ մեր հայրենակիցների աջակցության «Օգնիր եղբորդ» հիմնադրամը կոչ է անում բոլոր անհատներին և կազմակերպություններին մենակ չթողնել մեր եղբայրներին` նյութական աջակցությամբ սատարելով ծանր օրեր ապրող քեսաբահայությանը:

 

Սիրելի հայրենակիցներ, այդ նպատակով արվող նվիրատվությունները կարող եք ուղղել «Օգնիր եղբորդ» հիմնադրամի հետևյալ հաշվեհամարներին`

 

Anelik Bank AMD 11807008554300

 

EUR 11807008554302

 

USD 11807008554301

 

RUR 11807008554303