«Օգնիր եղբորդ» բարեգործական հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի անդամ Խաչիկ Ճոզիկյան և տնօրեն Վահան Վարդանյանը օգոստոսի 15-ից 17-ը գտնվում էին Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում, որտեղ տեղի ունեցան հանդիպումներ ԼՂՀ վարչապետ Արայիկ Հարությունյանի և փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանի հետ:
Քննարկվեցին սիրիահայ ընտանիքների հետագա բնակեցման, հինադրամի կողմից արդեն բնակեցված մի շարք սիրիահայ ընտանիքներին հետագա օժանդակություններ տրամադրելու և նրանց խնդիրներին առնչվող հարցեր:
Տեղի ունեցավ հանդիպում Մարտակերտի շրջանի Վանք գյուղի գյուղապետի և հիվանդանոցի տնօրենի հետ: Ձեռքբերվեցին պայմանավորվածություններ՝ հետագա օժանդակությունների և ծրագրերի մասին: Հիմնադրամը հանձնեց պարենային օգնություն և դեղորայք:
Հիմնադրամը Քաշաթաղի շրջանային բուժմիավորմանը հանձնեց Գերմանիայի Հեսսեն երկրամասում ՀՀ Պատվոհյուպատոս Բրայան Սթիվեն Ֆերայի կողմից նվիրատվություն ստացված գերձայնային սկանավորման սարքը, որ շատ օգտակար կլինի ոչ միայն Կովսականում բնակվող սիրիահայ ընտանիքներին, այլև ամբողջ շրջանի բնակչության համար:
Քաշաթաղի շրջանային բուժմիավորումը և «Օգնիր եղբորդ» հիմնադրամը շնորհակալություն է հայտնում պարոն Ֆերային նման մեծ օգնության համար: