Փոխարժեքներ
18 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.94 |
EUR | ⚊ | € 410.95 |
RUB | ⚊ | ₽ 3.8929 |
GBP | ⚊ | £ 486.63 |
GEL | ⚊ | ₾ 140.52 |
«Օգնիր եղբորդ» նախաձեռնության աշխատանքները շարունակվում են` նյութական և բարոյական աջակցություն ցուցաբերելով Հայաստանում և Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում հաստատված սիրիահայ ընտանիքներին:
ԼՂՀ Քաշաթաղի շրջանում արդեն հաստատված 20 սիրիահայ ընտանիքների բնակարանաշինական խնդիրը հոգալու նպատակով դեռևս 2012-ի հոկտեմբերին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը 5 մլն դրամի փոխանցում էր կատարել «Քաշաթաղ» հիմնադրամին։
Այսօր արդեն բնակարանաշինության աշխատանքներն ավարտական փուլում են, և դրանք ամբողջացնելու համար մարտի 5-ին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը ևս 4 մլն դրամի փոխանցում կատարեց «Քաշաթաղ» հիմնադրամին:
Նախաձեռնությունը շարունակում է օգնություն տրամադրել նաև Հայաստանում հաստատված կարիքավոր սիրիահայ ընտանիքներին: Անցնող օրերին «Օգնիր եղբորդ» նախաձեռնությունը, «Քրիստոնյա բժիշկների ասոցացիայի» հետ գործակցաբար, պարենային (յուրաքանչյուրը 40.000 դրամ արժողությամբ ) 500 ծանրոց է հատկացրել սիրիահայ ընտանիքներին, ինչպես նաև տաք հագուստ` Կիլիկյան վարժարանի սաներին և ուսուցիչներին:
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբն իր երախտագիտությունն է հայտնում բոլոր անհատներին, գործարարներին, քաղաքական և բարեսիրական կազմակերպություններին, որոնք շարունակում են իրենց շատ կարևոր ներդրումը բերել սիրիահայ մեր հայրենակիցների աջակցությանը։
«Օգնիր եղբորդ» նախաձեռնող խումբ