|
Փոխարժեքներ
09 07 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 367.29 |
| EUR | ⚊ | € 419 |
| RUB | ⚊ | ₽ 4.7987 |
| GBP | ⚊ | £ 490.11 |
| GEL | ⚊ | ₾ 139.46 |
Միացյալ Նահանգները մեղադրել է Չինաստանին ավելի քան մեկ միլիոն մուսուլմանների «համակենտրոնացման ճամբարներում» պահելու մեջ: Այս մասին հայտնում է The Guardian-ը։
Նշվում է, որ սա Վաշինգտոնի ամենակտրուկ հայտարարություններից մեկն է, որը դատապարտում է Պեկինի` ազգային փոքրամասնությունների նկատմամբ վատ վերաբերմունքը։
«Չինացիներն իրենց անվտանգության ուժերն օգտագործում են չինացի մուսուլմաններին համակենտրոնացման ճամբարներում զանգվածաբար պահելու նպատակով»,- Պենտագոնում ճեպազրույցի ժամանակ ասել է ԱՄՆ պաշտպանության նախարարության ասիական քաղաքականության պատասխանատու Ռենդալ Շրիվերը` հավելելով, որ այնտեղ պահվող մուսուլմանների թիվը կարող է հասնել 3 միլիոնի:

Պարբերականի կարծիքով` Ռենդալ Շրիվերի հայտարարությունները կարող են մեծացնել Չինաստանի հետ լարվածությունը, որը շատ զգայուն է միջազգային քննադատության նկատմամբ և «համակենտրոնացման ճամբարները» որպես կրթական կենտրոններ է ներկայացնում, որոնց հիմնական նպատակը իսլամական ծայրահեղականության սպառնալիքի կանխումն է։