կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-25 13:21
Առանց Կատեգորիա

Որքա՞ն գումար է ծախսել առողջապահության նախարարությունը՝ կորոնավիրուսի կանխարգելման համար

Որքա՞ն գումար է ծախսել առողջապահության նախարարությունը՝ կորոնավիրուսի կանխարգելման համար

Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում  առողջապահության նախարարության կողմից իրականացված փաստացի ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2020 թվականի մարտից մինչև օգոստոսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար:

Աղյուսակում ներաառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ գերատեսչությունների կողմից։

Համավարակով պայմանավորված՝ ծախսերը կրում են շարունակական բնույթ, որոնց մասին տեղեկատվությունը պարբերաբար կթարմացվի։

 

1   Վերապրոֆիլավորված բժշկական կենտրոնների պահպանման ծախսեր 2.258.676.043
2 Բազմապրոֆիլ բժշկական կենտրոններին կատարված վճարումներ (պայմանագրային գներով) 144.116.000
3 Պարգևատրում Covid-19-ի շրջանակներում 760.948.184
4 Ժամանակավոր մեկուսարանների պահպանման ծախսեր 393.021.823
5 Պաշտպանիչ միջոցներով հագեցվածություն 854.473.744
6 Դեղորայքի և ԲՆԱ հագեցվածություն 1.432.579.185
7 Բժշկական սարքավորումներով հագեցվածություն 2.561.464.348
8 Բժշկական կենտրոնների վերանորոգում 776.334.303
9 Այլ պետական մարմինների կարիքների համար կատարված գնումներ 200.362.229
  Հանրագումար 9.381.975.858