Փոխարժեքներ
30 01 2025
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 398.27 |
EUR | ⚊ | € 414.32 |
RUB | ⚊ | ₽ 4.0524 |
GBP | ⚊ | £ 494.49 |
GEL | ⚊ | ₾ 138.29 |
Այսօր` լրագրողների հետ հանդիպման ժամանակ, քաղաքապետարանի 2016-ի աշխատանքները /կանաչապատման, շինարարության և սոցիալական ոլորտներում/ ամփոփեց Երևանի քաղաքապետի տեղակալ Կամո Արեյանը:
Նա տեղեկացրեց, որ 2016-ին կանաչապատման համար քաղաքապետարանին է տրամադրվել 1,7 մլրդ դրամ, իսկ շինարարության և բարեկարգման համար` 5 մլրդ դրամ: 2017-ին քաղաքապետարանին տրամադրված բյուջեն մի փոքր ավելացել է` շինարարության և բարեկարգման համար 5 մլրդի փոխարեն 5,8 մլրդ է տրամադրվել, իսկ կանաչապատման համար տրամադրված գումարը գրեթե նույնն է մնացել:
«Բացի այդ` 2016-ին 3,2 մլրդ դրամ էլ ծախսվել է լուսավորման վրա, իսկ բնակելի շենքերում տարվող աշխատանքների վրա` 1,5 մլրդ դրամ: 2013-2016թթ. 88 փողոց է հիմնանորոգվել և մեծ մասամբ` ծայրամասերում: Հաճախ կարող եք տեսնել, որ կենտրոնի ինչ-որ հատվածում աշխատանքներ են կատարվում և թվում է` տարին մի քանի անգամ ասֆալտապատման աշխատանքներ են գնում հենց կենտրոնում, բայց իրականում ստորգետնյա հաղորդակցուղիների վերանորոգման աշխատանքներ են տարվում, որից բխում է նաև տվյալ տարածքը նորից ասֆալտապատելը»,- ասաց փոխքաղաքապետը: