Փոխարժեքներ
25 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.76 |
EUR | ⚊ | € 406.4 |
RUB | ⚊ | ₽ 3.79 |
GBP | ⚊ | £ 488.37 |
GEL | ⚊ | ₾ 142.31 |
«Ժողովուրդը» գրում է, որ ՕԵԿ-ական Սամվել Թադեւոսյանի ղեկավարած ՀՀ քաղաքաշինության նախարարությունը միայն 872 հազար դրամ կամ մոտ երկու հազար դոլար է ծախսել նախարարությունը վերակահավորելու համար։
«Ժողովուրդ»-ի տրամադրության տակ հայտնված փաստաթղթերի համաձայն՝ քաղաքաշինության նախարարությունը միայն մեկ աթոռի համար վճարել է 30 հազար դրամ, իսկ ղեկավարի բազկաթոռի համար՝ 58000 դրամ։ Այս նախարարության պահարաններն արժեն 170000 եւ 150000 դրամ։ Գնել են նաեւ գրասեղան, համակարգչի մոտ նստելու աթոռներ եւ այլն։ Փաստորեն, չնայած երկրում տիրող սոցիալ-տնտեսական ծանր վիճակին, արդեն անգամ ամենապոպուլիստական ուժի ներկայացուցիչ նախարարն է շռայլում պետական միջոցները։ Հավելենք, որ այս նախարարը համարվում է խոշոր գործարար»։