|
Փոխարժեքներ
08 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.34 |
| EUR | ⚊ | € 402.61 |
| RUB | ⚊ | ₽ 4.4001 |
| GBP | ⚊ | £ 482.64 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Հունվարի 21-ին ոչկառավարական կազմակերպությունների ավելի քան 200 ներկայացուցիչ կրկին բողոքի ակցիայի են դուրս եկել` պահանջելով Վրաստանի նախագահ Միխեիլ Սահակաշվիլիի հրաժարականը. հայտնում է РИА Новости-ն:
Կազմակերպությունների ներկայացուցիչներին միացել են նաև շարքային քաղաքացիները: Միահամուռ ուժերով նախագահական նստավայրի առջև վրաններ են տեղադրվել, որոնցում տասնյակ մարդիկ կարող են տեղավորվել:
Դեռ երեկվանից շարունակվող բողոքի կազմակերպիչները պնդում են, որ Սահակաշվիլիի կառավարման ժամկետը լրացել է 2013-ի հունվարի 20-ին` իր երդման արարողությունից ուղիղ 5 տարի անց: