ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը գրում է․
Այսօր Արարատ Միրզոյանը մասնակցել է Միջխորհրդարանական միության խորհրդարանների նախագահների հինգերորդ համաշխարհային առցանց համաժողովին: Հայաստանի խորհրդարանի նախագահը ելույթ է ունեցել «Ահաբեկչության դեմ պայքարը եւ բռնի ծայրահեղականությունը» թեմայով։
Ձեզ հիմա կթվա, թե Արարատ Միրզոյանը թեմայի շրջանակներում խոսել է վերջերս կրկին սաստկացած թուրք-ադրբեջանական սպառնալիքների, հայատյացության, Տավուշի շրջանում Ադրբեջանի ագրեսիայի, Մեծամորի ԱԷԿ-ի հանդեպ ադրբեջանական ահաբեկչական սպառնալիքների մասին։
Հայաստանի ԱԺ նախագահի ելույթը որեւէ աղերս չուներ մեր երկրի ազգային օրակարգի հետ։ Նա ոչ մի կերպ չարտահայտեց այս լարված ամռան ընթացքում Հայաստանին եւ Արցախին ուղղված սպառնալիքները՝ թեպետ միջոցառման թեման թույլ էր տալիս լիարժեք ներկայացնել խնդիրները։
Որ ասում եմ, խորհրդարանական դիվանագիտությունը կաղ է եւ համր միաժամանակ, նեղանում եք։