Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Մի առիթով Հովհաննես Շիրազն ասել է. «Փոքր ու չնչին մարդիկ մեծամիտ են, նրանց պարսատիկը միշտ ուղղված է մեծ մարդկանց թիկունքին»:
Երկու օր առաջ ԿԳՄՍ առաջնորդ Արայիկ Հարությունյանն իր չհղկված պահվածքով վերստին հաստատեց Շիրազի այդ խոսքերը:
Կարծես, չբավարարվելով հանդիպման ընթացքում մի քանի տասնյակի հասնող աննպատակ արտահայտություններով՝ դպրապետ Արայիկն իրեն թույլ տվեց մի բան, որը, մեղմ ասած, գյադայություն է: Նա, իհարկե, գնահատելով իր ուժերը, հասկացել է, որ ԵՊՀ-ի և հայ բանասիրության երախտավորներից Սերժ Սրապիոնյանին հաղթելու միակ տարբերակը նրա հետ չհանդիպելն է և, առանց նրա ներկայության, նրա հասցեին բամբասելը, բայց արժե՞ կրակի հետ խաղ անել:
Օրինակ հետաքրքիր է՝ Սրապիոնյանին հիշատակելուց առաջ Արայիկ Հարությունյանն իրեն հայելու մեջ նայե՞լ է և, առհասարակ, հասկանո՞ւմ է՝ ում մասին է խոսում: Ես խիստ կասկածներ ունեմ, որ մինչև 2018 թ. Արայիկ Հարությունյանը համարձակվել է նայել Սերժ Սրապիոնյանի աչքերի մեջ կամ երբևէ արժանացել է նրա հայացքին, բայց այսօր, երբ հոտը շրջվել է, և կաղերն առաջ են ընկել, արևելագիտության ֆակուլտետի չկայացած արաբագետը նախարար է դարձել ու համարձակվում է մատ թափ տալ Սրապիոնյանի պես մարդու վրա. չափդ ճանաչի՛ր, վարժապե՛տ:
Եթե նախարարը կարծում է, թե ինքն այնքան ուժեղ, գայլի սիրտ կերած ու առյուծի կաթ խմած տղա է, թող բանավեճի մեջ մտնի Սրապիոնյանի հետ, կասկածում եմ, որ նրա խոսքի մեկնարկից երեք րոպե անց Արայիկ Հարությունյանը կկարողանա ուշքի գալ և ի վիճակի լինել որևէ հոդաբաշխ միտք արտահայտել, էլ չեմ խոսում այն մասին, որ դրանից հետո շատ երկար ժամանակ ՀՀ-ն կունենա կակազող նախարար: Սրապիոնյանը հոգեպես կնետահարի, սրախողխող կանի Արայիկ Հարությունյանին, նրա հետ առհասարակ բարդ է բանավիճելը, Արայիկ Հարությունյանի դեպքում՝ անհնար: Եթե կասկածներ ունի, թող առաջ գա, ես կկազմակերպեմ նրանց բանավեճը:
Սրապիոնյանն անցյալ դարի 70-ական թվականներից՝ բանվորից հասել է դասախոսի ու փոխնախարարի պաշտոնի: Այն ուսանողը, որը մեկ անգամ լսում է նրան, հավերժ դառնում է նրա ուսանողն ու միշտ անթաքույց սիրով և հպարտությամբ է արտաբերում Սրապ բառը:
Այո՛, ուսանողները նրան կարճ այդպես են անվանում, նա բոլոր ուսանողների անմեկնելի Սրապն է, և մի նախարար, որն իր կյանքի ընթացքում միայն վեց գիտական հոդված է հաղթահարել, 126 կմ ճանապարհ և հասարակական լայն շերտերի մոտ այլ անունով է հայտնի, իրավունք չունի ուսանողների սիրելի Սրապի մասին այդ տոնով խոսելու. թույլ չե՛նք տա:
Սրապիոնյանին ոչ ոք չի կարող տանել կամ բերել, նրան ոչ ոք չի կարող արգելել կամ արտոնել, նա միշտ իր դիրքերում է, և գիտի՝ ուր կարելի է գնալ, երբ և ինչպես: Սա՝ ի գիտություն գիտության նախարարին:
Սերժ Սրապիոնյանի հավերժ ուսանող՝ Գևորգ Գյուլումյան