Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Եկե'ք մի պահ բոլորս փորձենք լվանալ մեր հոգում կուտակված դարավոր կեղտը, ուղղակի կանգնենք լվացարանի մոտ ու փորձենք լվանալ։ Գիտեմ` դժվար է, դժվար է գտնել աշխարհի վրա մի անկյուն , մի տեղ, որտեղ նման լվացարան գտնվի։
Երբևէ մտածել եք` ի՞նչն է կամ որտե՞ղ է գտնվում այդ հոգու լվացարան կոչվածը. ես` երբեք։ Սա առաջին անգամն էր։ Մտածեցի ու փորձեցի գտնել։ Ընտրեցի նախ դրսում` մեր շուրջը կատարվող իրադարձությունների, մեր կողքին գտնվող մարդկանց մեջ, բայց չգտա, որովհետև իրադարձություններն ու մարդիկ ավելի կեղտոտ էին, կարծես նրանք լվացարան երբեք տեսած չլինեին։
Ես չդադարեցի փնտրել ... Այդ ընթացքում փնտրեցի ամենուր, ամեն տեղ, ամեն անկյուն... Զարմանալի է, բայց գտա, գտա ու հասկացա, որ պետք չէր փնտրել, որովհետև այն մեզ այնքան մոտ էր։ Իսկ գիտե'ք ինչն էր կամ որտեղ էր դա, կծիծաղեք երևի, բայց այդ հոգու լվացարանը հենց մարդն է. մենք ենք ընտրում՝ մաքուր պահե՞լ մեր հոգին, թե՞ ոչ։ Ես գտա հոգուս լվացարանը, բայց անզոր եղա լվանալ այն ...
Մենք անզոր ենք այլևս լվանալ այն բծերը, որոնք ժամանակին մեծ սիրով ներս ենք թողել։
Եկե'ք մեր հոգուն ավելի շատ ուշադրություն դարձնենք, ավելի մաքուր ու խնամքով վերաբերվենք թե՛ լվացարանի, և թե՛ հոգու հետ ...
Մոնիկա Բարսեղյան
Վարդենիսի Հ. Համբարձումյանի անվան ավագ դպրոց, 10-րդ դասարան