կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-20 14:27
Տարածաշրջան

Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը Հունաստանին սպառնում է «ողբերգությամբ»

Թուրքիայի իշխող կուսակցության խոսնակը Հունաստանին սպառնում է «ողբերգությամբ»

Greek City Times- ի փոխանցմամբ՝ Թուրքիայի իշխող Արդարություն և զարգացում կուսակցության խոսնակ Օմեր Չելիքը մեկնաբանել է Արևելյան Միջերկրական ծովում տիրող իրավիճակը՝ կրկին սպառնալիքներ հնչեցնելով Հունաստանի դեմ:

Իր ճեպազրույցի ընթացքում Չելիքը նշել է. «Հունաստանը սխալ խաղ է խաղում: Նա խաղում է խաղեր, որոնք գերազանցում են նրա նշանակությունը: Զգուշացնում ենք Հունաստանին. խաղը, որը դուք խաղում եք, կարող է վերածվել հունական ողբերգության: Մենք պատասխանատու չենք: Մենք ձեզ թույլ չենք տա հունական թատրոն խաղալ դիվանագիտական դաշտում»:

Չելիքը նաև նշել է, որ Հունաստանը ցանկանում է «հասնել Սևրի պայմանագրի նման մի բանի»:

Հիշեցնենք, որ Սևրի պայմանագիրը, որը ստորագրվել էր 1920-ին մեծ տերությունների կողմից, Հունաստանին էր վերադարձնում սկզբնաբես հունական հողերի մեծ մասը, ներառյալ Զմյուռնիան (Իզմիր) և Կոստանդնուպոլիսը (Ստամբուլ), սակայն այն չեղյալ հայտարարվելեց 1923-ին Լոզանի պայմանագրով, որն այդ հողերը փոխանցեց նորաստեղծ թուրքական հանրապետությանը:

Հունաստանը, ի տարբերություն Թուրքիայի, չի վարում էքսպանսիոնիստական քաղաքականություն: Հետաքրքրական է, որ Չելիքը ակնարկել է նաև թուրքական էքսպանսիոնիստական պլանների մասին՝ հիշեցնելով, որ Թուրքիան զբաղեցնում է Հյուսիսային Կիպրոսի և Սիրիայի հյուսիսային մի շարք տարածքները միջազգային իրավունքի շրջանակներից դուրս:

Ավելի վաղ, իր ելույթներից մեկում, քաղաքական գործիչը «ծովահեն» էր որակել Կիպրոսի և Ֆրանսիայի միջև վերջերս կայացած պաշտպանական համաձայնագիրը, քանի որ դա կանխում է տարածաշրջանում թուրքական ագրեսիան: