կարևոր
4699 դիտում, 1 տարի առաջ - 2022-12-07 16:31
Տարածաշրջան

Թուրքիայի իշխող կուսակցության անդամը հայտարարել է, որ Դամասկոսը չի ընդունել Անկարայի խնդրանքը՝ Ասադի ու Էրդողանի հանդիպման վերաբերյալ

Թուրքիայի իշխող կուսակցության անդամը հայտարարել է, որ Դամասկոսը չի ընդունել Անկարայի խնդրանքը՝ Ասադի ու Էրդողանի հանդիպման վերաբերյալ

Թուրքիայի իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության պատգամավոր Օրհան Միրիօղլուն ասել է, որ Դամասկոսը չի ընդունել Անկարայի խնդրանքը՝ Բաշար ալ-Ասադի և Ռեջեփ Թայիփ Էրդողանի հանդիպման վերաբերյալ։

Սիրիայում որոշել են հետաձգել Էրդողանի ու Ասադի հանդիպումը մինչև Թուրքիայում կայանալիք ընտրությունները։

Ավելի վաղ Թուրքիան արդեն հայտարարել էր, որ Թուրքիայի և Սիրիայի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Բաշար ալ-Ասադի հանդիպումը դժվար թե կայանա մինչև 2023 թվականի հունիսին Թուրքիայում կայանալիք նախագահական ընտրությունները։ Այս մասին A-Haber հեռուստաալիքի եթերում հայտարարել է Թուրքիայի ղեկավարի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը։

«Պայմանները պետք է հասունանան այս հանդիպման համար: Չեմ կարծում, որ այն տեղի կունենա նախագահական ընտրություններից առաջ»,- ասել է Քալընը:

Միաժամանակ նա հավելել է, որ Թուրքիան շարունակում է Սիրիայի հետ շփումները հատուկ ծառայությունների մակարդակով։ «Մենք նման շփումներ ենք պահպանում, դրանք անհրաժեշտ են»,- ասել է Էրդողանի խոսնակը։

Նշենք, որ սիրիական իշխանություններն ավելի վաղ հայտարարել էին, որ Էրդողանը ցանկանում է Ասադի հետ հանդիպել 2023 թ. ընտրություններից առաջ բարի համբավ ձեռք բերելու նպատակով: