Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
ՆԳՆ Ոստիկանության պարեկային ծառայությունը «պատրաստակամ է» տրամադրել Կապանում պարեկների և քաղաքացու միջև տեղի ունեցած միջադեպի տեսաձայնագրությունը, միայն, եթե տեսանյությում առկա անձինք գրավոր համաձայնություն տան․ այս մասին Yerkir.am-ին պատասխանել են ՆԳ նախարարությունից, պատասխանելով մեր՝ տեսնայութը տրամադրելու մասին հարցմանը։
Հիշեցնենք, որ օրերս Yerkir.am-ը անդրադարձել էր Կապանում ներդրված պարեկների և քաղաքացի Ռազմիկ Մարտիրոսյանի միջև տեղի ունեցած միջադեպին, որի արդյունքում քաղաքացի Մարտիրոսյանի հոր՝ Սեյրան Մարտիրոսյանի ինքնազգացողությունը վատացել էր և տեղում ինֆարկտից մահացել։
Ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ՝ անդրադառնալով Կապանում պարեկների մասնակցությամբ միջադեպին նշել էր, որ քաղաքացին չի ենթարկվել պարեկների օրինական պահանջին և եթե կարիք լինի տեսաձայնագրությունները տրամադրելու, իրենք որևէ խնդիր չունեն` կտրամադրեն։
Հարց է առաջանում՝ եթե փոխնախարարը այդքան պատրաստակամ է տեսանյութ տրամադրել և շտապեց ճեպազրույցի ընթացքում հայտարարել, որ տեսաձայնագրությունը հասանելի կլինի, եթե հարկ լինի այն հրապարակելու, ինչո՞ւ են ձգձգում տրամադրման գործընթացը և արդյո՞ք հաջորդ պատասխանը չի լինի այն, որ, իբր, պարեկները այդպես էլ տեսաձայնագրությունը տրամադրելու գրավոր համաձայնություն չտվեցին։
Ստացվում է, որքան էլ պատրաստակամ է Արփինե Սարգսյանը, մինչ այս պահը չեն տրամադրել ողբերգությամբ ավարտված միջադեպի տեսաձայնագրությունը։
Անի Նահապետյան