|
Փոխարժեքներ
29 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 371.4 |
| EUR | ⚊ | € 434.35 |
| RUB | ⚊ | ₽ 4.9428 |
| GBP | ⚊ | £ 500.91 |
| GEL | ⚊ | ₾ 138.06 |
Գերմանիայում իշխող կոալիցիային մաս կազմող Քրիստոնեա-դեմոկրատական միության նախագահի թեկնածու Ֆրիդրիխ Մերզի կարծիքով՝ Թուրքիայի և Ռուսաստանի հետ ավելի ամուր կապերը Եվրամիության հետ անհրաժեշտ են: Նա այս կարծիքը հայտնել է Funke մեդիա խմբին տված հարցազրույցում:
«Խելամիտ կլիներ ունենալ եվրոպական ընդլայնված տնտեսական տարածք, որը Թուրքիայի նման երկրներին հնարավորություն կտար մուտք ունենալու Եվրամիության ներքին շուկա՝ առանց ԵՄ-ին լիիրավ անդամակցության իրավունք ստանալու»,- ասել է գերմանացի քաղաքական գործիչը: «Դա մի օր կարող է հեռանկար լինել նաև Ռուսաստանի համար», - հավելել է նա:
ՔԴՄ նախագահի թեկնածուն կարծում է, որ վերջերս կնքված Առևտրի և համագործակցության համաձայնագիրը, որը ստորագրվել է Լոնդոնի և Բրյուսելի կողմից Brexit-ից հետո, կարող է ծառայել որպես ուղենիշ այս հարցում. հաղորդում է DW- ն: