Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
«Ցավ եմ ապրում լսելով հրապարակ նետված թեզերը բահերով կռվող, սոված և առանց փամփուշտի մնացած զինվորների և դիզվառելիքի փոխարեն ջրով լիցքավորված զինտեխնիկայի մասին: Սա ուղղակի ամոթ է»,-անդրադառնալով Ապրիլյան պատերազմի ընթացքում հայկական կողմի սպառազինության խնդրի մասին ասաց ՀՀ 3-րդ նախագահ Ս․ Սարգսյանը։ Ապա դիմելով լրագրողներին շեշտեց․ «Դուք ունեք բոլոր հնարավորությունները պարզելու այսօր աշխարհում կա՞ մի բանակ, որ չունի 80-ականների զենք, եթե կգտնեք այդպիսի բանակ՝ ամենաժամանակակից բանակների թվում, ապա ես կհայտարարեմ, որ ընդհանրապես ոչինչ չեմ հասկանում։ Նույնիսկ, այսօր ոչ միայն մեր Զինված ուժերի զինանոցում են 80-ականների զենքերը, այլ նաեւ, ամենահարուստ եւ ամենամեծ ապահովություն ունեցոզ զինված ուժերում։ Փաստենք, որ այսօր էլ Հայկական բանակի գրեթե ողջ զրահատեխնիկան, հրաձգային զենքերը 80-ականների են»,- ասաց Ս․ Սարգսյանն ու փաստեց․ «Մեր բանակի եւ շատ բանակների սպառազինությունների մեջ առկա են նույնիսկ 40-50-ականների զենքեր»։
Մանրամասները՝ տեսանյութում․