|
Փոխարժեքներ
28 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.12 |
| EUR | ⚊ | € 394.84 |
| RUB | ⚊ | ₽ 4.383 |
| GBP | ⚊ | £ 472.8 |
| GEL | ⚊ | ₾ 138.99 |
Երկու անօդաչու թռչող սարքեր են կործանվել Սիրիայի Իդլիբ նահանգում: Հայտնի է, որ նրանցից առնվազն մեկը ամերիկյան հետախուզական-հարվածային UAV MQ-9 Reaper-ն է: Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները։
Սկզբնապես, թուրքամետ զինյալները հաղորդել էին Իդլիբի երկնքում ռուսական անօդաչու թռչող սարքի ոչնչացման մասին՝ օգտագործելով շարժական հակաօդային հրթիռային համակարգ: Այնուամենայնիվ, խոցված անօդաչուից պարզ է դարձել, որ դրանցից մեկը ամերիկյան MQ-9- ներից է, որոնք վերջին օրերին սկսել են շատ ավելի հաճախ թռչել տարածքում։
Ավելի ուշ Պենտագոնը խոստովանել է, որ ԱՄՆ-ի ռազմաօդային ուժերը կորցրել են երկու ԱԹՍ-ներ: Միևնույն ժամանակ, երկրորդ ԱԹՍ-ի մոդելը չի նշվում: