Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Սիրիայի հյուսիսում՝ Թալ Թամեր բնակավայրի մոտ, ըստ ռուսական կողմի, թուրքամետ զինյալները կրակել ու թիրախավորել են ամերիկացի զինվորականներին, որոնք շարժվելիս են եղել դեպի Իրաքի սահման. Yerkir.am-ի տեղեկացմամբ՝ հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:
Ռուսական կողմից հայտարարություն անողը Սիրիայում Հակամարտող կողմերի հաշտեցման կենտրոնի ղեկավարն է։ Նրա պնդմամբ՝ միջադեպը տեղի է ունեցել նոյեմբերի 1-ին։ Ամերիկյան կողմը, սակայն, հերքել է այս պնդումները։ Չնայած դրան, ըստ գործակալության, հերքման բառերի ընտրությունը ինքնին կասկածների առիթ է տալիս:
Ամերիկյան զինուժի՝ տարածաշրջանում գործող ուժերի ներկայացուցիչը հայտարարություն է տարածել՝ նշելով, որ ոչ թե ամերիկացիների վրա են կրակել, այլ ամերիկացի զինվորականները «ականատես են եղել այդ հրետակոծությանը»։ Նրա հաղորդմամբ՝ ամերիկացի որևէ զինվորական այդ հրետակոծությունից չի տուժել, որևէ բեկոր նրանց չի դիպչել։
ԱՄՆ զինուժի ներկայացուցչի խոսքով՝ հրետակոծությունից հետո արկերն ընկել են իրենց զինվորականների շարասյունից մոտ 1 կմ հեռու: