|
Փոխարժեքներ
27 02 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 377 |
| EUR | ⚊ | € 444.78 |
| RUB | ⚊ | ₽ 4.8809 |
| GBP | ⚊ | £ 507.97 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
Թուրքիայի աջակցությունը վայելող գրոհայինները սկսել են նոր «գործողություն»՝ Սիրիայի հյուսիս-արևմտյան Աֆրին քաղաքից հնագույն իրերը գողանալու նպատակով:
Սիրիական պաշտոնական SANA լրատվական գործակալությունը հայտնում է, որ վարձկանները սկսել են նոր պեղումներ՝ Հալեպի հյուսիսում ՝ Թուրքիայի սահմանի մոտակայքում գտնող Աֆրին քաղաքում մասունքների որոնման համար։
Ըստ տեղական աղբյուրների՝ Ահրար ալ-Շարքիայի ահաբեկիչները սկսել են պեղումներ Աֆրինի Քուրա գյուղից արևելք: Զինյալներն օգտագործում են թուրքական ուժերի կողմից տրամադրված ժամանակակից սարքավորումներ:
Հնագույն իրերի պեղումները և հափշտակությունները իրականացվում են համակարգված և վերահսկվում են թուրքական հետախուզության կողմից: Գողացված արտեֆակտները վաճառքի կհանվեն թուրքական հնաոճ իրեր վաճառողների կողմից:
Նշենք, որ Թուրքիան 2018 թ. «Ձիթենու ճյուղ» գործողության արդյունքում բռնազավթել է Աֆրինի շրջանը, որտեղ ինտենսիվորեն սկսել է թուրքացման քաղաքականությունը։