|
Փոխարժեքներ
29 09 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 363.18 |
| EUR | ⚊ | € 412.14 |
| RUB | ⚊ | ₽ 4.3187 |
| GBP | ⚊ | £ 480.71 |
| GEL | ⚊ | ₾ 139.42 |
Սիրիայի Իդլիբ նահանգում գործող արմատական խմբավորումների զինյալները սադրանք են նախապատրաստում թուրքական զինուժի դեմ՝ գնդակոծմամբ. նոյեմբերի 3-ին կայացած ճեպազրույցում ասել է Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի փոխտնօրեն Ալեքսանդր Գրինկևիչը:
Նրա խոսքով՝ գրոհայինները մտադիր են կրակ արձակել թուրքական դիրքերի վրա ու դրանում մեղադրել սիրիացի զինվորականներին:
«Առկա տեղեկատվության համաձայն՝ ահաբեկչական կազմակերպությունների զինյալները ծրագրում են գնդակոծություններ իրականացնել Իդլիբ նահանգի Թեդիլ գյուղի տարածքում` ականանետերի և բազմաթիվ ռեակտիվ հրթիռային համակարգերի միջոցով»,- ասել է Գրինկևիչը:
«Ահաբեկիչները մտադիր են իրենց ռեսուրսներով հրթիռակոծության հետևանքների տեսագրությունը տեղադրել ինտերնետում, որպեսզի մեղադրեն Սիրիայի կառավարական ուժերին թուրքական զորքերի դիրքերը հարվածելու մեջ»,- բացատրել է նա: