Փոխարժեքներ
21 12 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 395.05 |
EUR | ⚊ | € 410.46 |
RUB | ⚊ | ₽ 3.85 |
GBP | ⚊ | £ 494.09 |
GEL | ⚊ | ₾ 141.22 |
Շաբաթ օրն իսկական աղետ կարող էր տեղի ունենալ ավիացիոն ոլորտում։
24News-ի հավաստի տեղեկությունների համաձայն, «Շիրակ Ավիա»-ի Սարատով-Երևան չվերթի օդանավի օդաչուն ինքնաթիռը ոչ թե իջեցրել է «Զվարթնոց» օդանավակայանում, ինչպես և պետք է լիներ, այլ «Էրեբունի»-ում, որը օգտագործվում է ռազմական նշանակության համար։ Ընդ որում, մեզ հասած տեղեկությունների համաձայն, օդաչուն ոչ թե ստիպված է եղել գնալ այդ քայլին, այլ արել է սխալմամբ։ Այս «սխալը» կարող էր ճակատագրական լինել թե' օդանավի անձնակազմի, թե ուղևորների համար։
24News-ն այս առթիվ մեկնաբանություն ստանալու համար դիմեց Քաղավիացիայի կոմիտե, որտեղից մեզ խոստացան ավելի ուշ պատասխանել դեպքի մասին մեր հարցին, իսկ «Շիրակ Ավիա»-ից մեկնաբանություն այս պահին ստանալ դեռևս չի հաջողվել։
Տեղեկությունների համաձայն, արդեն «Էրեբունի» օդանավակայանից ինքնաթիռը կրկին թռել է «Զվարթնոց», որտեղ իջնելուց հետո ուղևորները խստացված հսկողությամբ զննություն են անցել, բոլորի դեմքը նկարել են։