|
Փոխարժեքներ
18 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.04 |
| EUR | ⚊ | € 427.96 |
| RUB | ⚊ | ₽ 5.0736 |
| GBP | ⚊ | £ 491.3 |
| GEL | ⚊ | ₾ 137.59 |
Սիրիայի Արաբական Հանրապետությունում պատերազմող կողմերի հաշտեցման ռուսական կենտրոնի ղեկավարի տեղակալ, փոխծովակալ Վադիմ Կուլիտը ճեպազրույցի ժամանակ ասել է, որ Իդլիբից զինյալներն անօդաչու թռչող սարքեր են արձակել դեպի «Հմեյմիմ» ավիաբազա:
Անօդաչու թռչող սարքը հայտնաբերվել է ռուսական ավիաբազայի օդային տարածքի վերահսկողության միջոցով, որից հետո օդային թիրախը ոչնչացվել է «Պանցիր-Ս» զենիթահրթիռային և թնդանոթային համակարգի միջոցով։
Միջադեպի հետևանքով զոհեր և նյութական վնասներ չկան: Ռուսական «Հմեյմիմ» ավիաբազան գործում է ըստ պլանային ռեժիմի:
Ռուսական կենտրոնը անօրինական զինված կազմավորումների հրամանատարներին կոչ է արել հրաժարվել սադրանքներից և բռնել իրավիճակի խաղաղ կարգավորման ուղին: