կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-08-18 18:04
Քաղաքական

Պատմության թանգարանի «պատմական» մրցույթն ու ԿԳՄՍՆ-ի կանխորոշված թեկնածուն

Պատմության թանգարանի «պատմական» մրցույթն ու ԿԳՄՍՆ-ի կանխորոշված թեկնածուն

ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանն այսօր Հայաստանի պատմության թանգարանի  անձնակազմին է ներկայացրել նորանշանակ տնօրեն Դավիթ Պողոսյանին։ Այդ մասին տեղեկացնում է ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Միջոցառմանը ներկա էր նաև նախարարի տեղակալ Նարինե Խաչատուրյանը: Նախարարը շնորհակալություն է հայտնել նախկին տնօրեն Գրիգոր Գրիգորյանին թանգարանում ծավալած գործունեության համար և շնորհավորել է Դավիթ Պողոսյանին նշանակվելու կապակցությամբ։ Շնորհակալական և շնորհավորանքի խոսքով նախարարին են միացել նաև աշխատակիցները: Դավիթ Պողոսյանը, շնորհակալություն հայտնելով վստահության համար, հույս է հայտնել, որ համատեղ գործունեությամբ կիրականացնեն արդյունավետ աշխատանք և թանգարանը նոր մակարդակի կբարձրացնեն։

Նախարարն անդրադարձել է նաև թանգարանում ընթացիկ գործունեությանը, ինչին ի պատասխան` Գրիգոր Գրիգորյանը ներկայացրել է, որ ի թիվս կատարված այլ աշխատանքների` ընթացքի մեջ է թանգարանի նոր օդափոխության համակարգի տեղադրումը։

Ի դեպ, մրցույթին մասնակցության հայտ են ներկայացրել նաեւ թանգարանի արդեն նախկին տնօրենը Գրիգոր Գրիգորյանը եւ Կարեն Արիստակեսյան։ Սակայն, նախկին տնօրենը տեղեկանալով, որ ԿԳՄՍՆ-ի նախընտրելի թեկնածուն է «հաղթահարելու», չի ներկայացել մրցույթին։

Yerkir.am-ի հետ զրույցում Կարեն Արիստակեսյանը տեղեկացրեց, որ դժգոհ է մրցույթի ընթացքից ու արդյունքներից, ըստ նրա, ամեն ինչ արել են որպեսզի ինքն իրեն նվաստացած զգա եւ ակնհայտ ցուցադրել են իրենց համակրանքը՝ կանխորոշված թեկնածուի հանդեպ։

Ուշագրավ է, որ մրցույթի հանձնաժողովի կազմում եղել է ոչ ավել ոչ պակաս հենց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ինչը հակասում է ՀՀ օրենքը։

Կարեն Արիստակեսյանի հետ զրույցը կներկայացնենք շուտով։