| 
                         
                            Փոխարժեքներ
                                                        04 11 2025
                         
                     | 
                ||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.55 | 
| EUR | ⚊ | € 440.47 | 
| RUB | ⚊ | ₽ 4.7293 | 
| GBP | ⚊ | £ 502.25 | 
| GEL | ⚊ | ₾ 141.19 | 
                
            «Երեկվանից փոխվել է «Վ. Բրյուսովի անվան պետական լեզվագիտական համալսարան» ՊՈԱԿ-ի անվտանգության և պահնորդական ծառայություն մատուցող ընկերությունը. «Տրանս-Սֆեր»-ին փոխարինել է «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն: Այս «մանր» խնդիրը, պարզվում է, մեծ արմատներ ունի: Բանն այն է, որ այս ընկերությունը կապվում է Աժ նախագահ Գալուստ Սահակյանի որդու՝ ՀՀ ՊԳԿ վարչության պետ Արման Սահակյանի անվան հետ:
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ որ Բրյուսովի անվան համալսարանը մրցույթն այնպիսի վերնագրով է հայտարարել, որպեսզի ոչ ոք չկռահի՝ ինչի մասին է խոսքը: Բուհ-ը գրել է «...Հյուրանոցային սպասարկման ծառայությունների գնման» մասին հայտարարություն, որի արդյունքում հաղթել է «Ալֆա-Դելտա» ՍՊԸ-ն: Այն փաստը, որ Արման Սահակյանը և ՀՀ ԿԳ նախարար Արմեն Աշոտյանը մտերիմ ընկերներ են, դա հայտնի էր, բայց որ մրցույթի կազմակերպման մանրուքներն իր ձեռքն էր վերցրել ՀՀԿ-ի հավերժ երիտասարդ Կարեն Ավագյանի եղբայր Արթուր Ավագյանը, ով նշված ԲՈՒՀ-ի պրոռեկտորն է, դա արդեն հետաքրքիր էր»,–գրում է թերթը։
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։