|
Փոխարժեքներ
18 11 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 381.72 |
| EUR | ⚊ | € 442.6 |
| RUB | ⚊ | ₽ 4.7045 |
| GBP | ⚊ | £ 502.04 |
| GEL | ⚊ | ₾ 140.99 |
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության կողմից իրականացվող «100 գաղափար Հայաստանի համար» հանրապետական մրցույթն այս տարի կդառնահամահայկական՝ Սփյուռքի երիտասարդներին ևս հնարավորություն տալով իրենց գաղափարներ ներկայացնել նպաստ հայրենիքի զարգացման:
ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարությունում տեղի ունեցավ քննարկում՝ այս տարվա մրցույթի անվանակարգերը հաստատելու և անցկացման ժամկետներըհստակեցնելու համար: Քննարկմանը նախարարի տեղակալ, «100 գաղափար Հայաստանի համար» երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի նախագահ Արսեն Քարամյանընշեց, որ անցած տարի առաջին անգամ Հայաստանի Հանրապետությունում անցկացված մրցույթի սահմանները կարելի է ընդլայնել. «Սերտորեն համագործակցելով ՀՀ սփյուռքինախարարության հետ՝ նաև մեր աշխարհասփյուռ երիտասարդներին ներգրավելու, նրանց գաղափարները լսելու, դրանք հանրայնացնելու հնարավորություն կընձեռենք:Մրցույթի անվանակարգերի քննարկումն ու վերջնական հաստատումը կարեւոր են՝ հաշվի առնելով նախորդ տարվա փորձը»:
Արսեն Քարամյանի խոսքով՝ այսօր առաջնահերթ նպատակն է զարգացնել երիտասարդների նորարարական մտածողությունը, նրանց ներգրավել երկրի սոցիալ-տնտեսականխնդիրների լուծման գործընթացներում, խթանել գիտատեխնիկական մշակումները. «Պետք է գաղափարական բարեփոխումներ կատարենք, որպեսզի մեր վաղվա օրը լինի ավելիլավը: Բարեփոխումների իրականացման գործում մշտապես առաջնահերթ է երիտասարդների ներգրավվածությունը»,- նշեց նախարարի տեղակալը:
Երիտասարդական մրցույթի կազմկոմիտեի անդամները որոշեցին առաջիկա օրերի ընթացքում վերջնականապես հստակեցնել նոր, արդեն համահայկական դարձած մրցույթիկանոնակարգը, մասնակցության պայմանները, անվանակարգերը, ինչպես նաև անցկացման ժամկետները:
ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարություն