Փոխարժեքներ
22 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 389.45 |
EUR | ⚊ | € 409.74 |
RUB | ⚊ | ₽ 3.86 |
GBP | ⚊ | £ 491.95 |
GEL | ⚊ | ₾ 142.08 |
Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահ Մխիթար Հայրապետյանն այցելեց «Ծաղկաձոր 2020» ուսումնամարզական հավաք անցկացնող շախմատիստներին:
Այս մասին հայտնում է Երևանի շախմատի ֆեդերացիան: Արդեն 5-րդ օրն է՝ մայրաքաղաքի շախմատային դպրոցների 8-14 տարեկան լավագույն 21 սաները հավաքի ընթացքում վարպետության դասեր և միաժամանակյա խաղաշարեր են անցկացնում, մարզում միտքն ու կամքը: Երեխաներին ուղեկցում են նաև 8 մարզիչ, որոնցից 4-ը՝ գրոսմայստեր, 2-ը՝ միջազգային վարպետ:
Այցի ընթացքում Մխիթար Հայրապետյանը մասնակցեց եզրափակիչ մրցաշարին, որտեղ կիսաեզրափակիչում լավագույն արդյունք ցուցաբերած 7 երեխաները մրցեցին 7 մարզիչների հետ: Պայքարում լավագույնը ճանաչվեց պատանի շախմատիստ Ռոբերտ Փիլիպոսյանը:
«Եվս մեկ անգամ համոզվեցի՝ մի քանի տարի անց շախմատային աշխարհը խոսելու է երիտասարդ հայ շախմատիստների անկասելի հաջողությունների մասին»,-նշեց Երևանի շախմատի ֆեդերացիայի նախագահը: Անմասն չմնալով շախմատային միջավայրից՝ Մխիթար Հայրապետյանը նաև մի քանի պարտիա խաղաց: Հավաքին ներկա էր Ծաղկաձորի քաղաքապետ Արթուր Հարությունյանը: