կարևոր
0 դիտում, 4 տարի առաջ - 2020-01-24 22:17
Քաղաքական

Մխիթար Հայրապետյանը հեռախոսով խոսել է Ադրբեջանի կողմից հետախուզվող կիպրացի պաշտոնյայի հետ

Մխիթար Հայրապետյանը հեռախոսով խոսել է Ադրբեջանի կողմից հետախուզվող կիպրացի պաշտոնյայի հետ

ՀՀ Ազգային ժողովի գիտության, կրթության, մշակույթի, սփյուռքի,
երիտասարդության և սպորտի հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Մխիթար

Հայրապետյանն իր ֆեյսբուքյան էջում գրում է.

"Ադրբեջանի իշխանությունները դիմել են Կիպրոսի կառավարությանը՝ ձերբակալելու և արտահանձնելու հայ ժողովրդի նվիրյալ բարեկամ, Եվրախորհրդարանի նախկին պատգամավոր Էլենի Թեոխարուսին:

Ակնհայտ է, որ գործ ունենք ադրբեջանական հիստերիայի՝ մեզ արդեն քաջածանոթ հերթական դրսևորման հետ. սկսած 2015 թվականից նույն խնդրանքով պաշտոնական Բաքուն քանիցս դիմել էր Ինտերպոլին՝ ձերբակալելու Արցախ այցելած կիպրացի գործչին, սակայն մերժում էր ստացել:

Որպես Հայաստան-Կիպրոս միջխորհրդարանական հանձնաժողովի նախագահ՝ ստեղծված իրավիճակը մանրամասն քննարկել եմ կիպրացի գործընկերոջս՝ Նիկոս Տորնարիդիսի հետ:

Այնուհետև հեռախոսազրույց եմ ունեցել հենց իր՝ տիկին Թեոխարուսի հետ և իմ զորակցությունը հայտնել վերջինիս։ Նման սկզբունքային, ճշմարտության համար պայքարող և դժվարություններից երբեք չվախեցող քաղաքական գործիչները ոչ միայն սեփական երկրի, այլ նաև մյուս ժողովուրդների համար լավ օրինակ են հանդիսանում։ Դե իսկ Ադրբեջանում պիտի հիշեն՝ երկրի ներքին խնդիրներից հասարակությանը շեղելու խղճուկ փորձերը երկարաժամկետ կտրվածքով ոչ մի արդյունք չեն տալու"։