Փոխարժեքներ
26 11 2024
|
||
---|---|---|
USD | ⚊ | $ 390.14 |
EUR | ⚊ | € 409.14 |
RUB | ⚊ | ₽ 3.75 |
GBP | ⚊ | £ 490.8 |
GEL | ⚊ | ₾ 142.52 |
«Հրապարակ» թերթը գրում է. «Մամուլը գրում է, որ ձեր հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանին շուտով կտեղափոխեն գործադիր, տեղեկատվություն կա, որ ԿԳՄՍ նախարարի ու Մխիթար Հայրապետյանի հարաբերություններն ահավոր վատ են, խոսվում է վերջինիս նախարար դառնալու հեռանկարի մասին, հնարավո՞ր է Դուք էլ դառնաք հանձնաժողովի նախագահ՝ հարցրինք ԱԺ գիտության, կրթության եւ այլ հարցերի հանձնաժողովի անդամ Վահագն Թեւոսյանին։
«Նախ, առաջին անգամ Ձեզանից եմ լսում, որ պետք է Մխիթար Հայրապետյանին գործադիր տանեն, ինչ վերաբերում է ԿԳՄՍ նախարար-Հայրապետյան տարաձայնություններին, կարող եմ ասել, որ դրանք առկա եւ հրապարակային են՝ այո, սակայն դա չի ենթադրում, որ պետք է Հայրապետյանը գնա հանձնաժողովից»:
Իր եւ վարչապետի միջեւ նման խոսակցություն-պայմանավորվածություն կա: «Եթե Դուք ներկա եք եղել այդ զրույցին, այլ հարց է, ես` օրինակ, ներկա չեմ եղել, ինչ վերաբերում է իմ` հանձնաժողովի նախագահ դառնալու Ձեր «տեսլականին», ապա դա բացառում եմ. սիրում եմ այն ոլորտը, որով այսօր զբաղվում եմ»:
Դե, «ավելի լավ» կզբաղվեք. կմերժե՞ք, եթե նման առաջարկ լինի։ «Ա) չեմ կարծում, թե նման առաջարկ կլինի, բ) այո»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում