|
Փոխարժեքներ
21 04 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 372.59 |
| EUR | ⚊ | € 438.2 |
| RUB | ⚊ | ₽ 4.9652 |
| GBP | ⚊ | £ 503.41 |
| GEL | ⚊ | ₾ 138.47 |
Այսօր ԱԺ կրթության, գիտության, մշակույթի, սփյուռքի, երիտասարդության և սպորտի մշտական հանձնաժողովում մշակույթի նախարարի ժամանակավոր պաշտոնակատար Նազենի Ղարիբյանը ներկայացնում էր զեկույց` ոլորտի նախորդ տարվա գործունեության արդյունքների վերաբերյալ: Զեկույցը ներկայացնելուց հետո հանձնաժողովի նախագահ Մխիթար Հայրապետյանը այն որակեց պոպուլիստական, ասելով, որ եթե նախարարի պաշտոնակատարը մի քիչ շուտ գար, ապա կլսեր Սպորտի նախարարի զեկույցը, որը համապատասխանում էր բովանդակությանը և ֆորմատին:
«Ինձ մոտ տպավորություն կա, որ մի քիչ լուրջ չեք վերաբերվել մշակույթի ոլորտին, որովհետև դուք պետք է խոսեք կատարողականի հաշվետվության մասին:Համաձայն չեք, որ սա չի համապատասխանում ֆորմատին»,- ասաց նա:
Նազենի Ղարիբյանը արձագանքելով` համաձայնեց քննադատության հետ, որ գուցե որոշ կետեր չպետք է տեղ գտնեին զեկույցում:Նա նշեց, որ մենակ ինքը չի նստել ու գրել այդ զեկույցը, այն մշակվել է նախարարության աշխատողների ու կառավարության անդամների հետ: