կարևոր
0 դիտում, 10 տարի առաջ - 2014-04-30 09:00
Քաղաքական

Ռուբեն Հայրապետյանը ներկա չի եղել էլիտար հարսանիքին

Ռուբեն Հայրապետյանը ներկա չի եղել էլիտար հարսանիքին
«Ժամանակ» թերթը գրում է. ««Ժամանակի» տեղեկություններով՝ ՀՀԿ-ական գործարար Ռուբեն Հայրապետյանը չի մասնակցել «Ֆլորենցիա» ռեստորանում երեկ կայացած ԲՀԿ պատգամավոր Աբրահամ Մանուկյանի որդու եւ Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսիկ Նազարյանի դստեր հարսանիքին։ Ինչպես հայտնի է, Ռուբեն Հայրապետյանը Ներսիկ Նազարյանի որդու հարսանիքի քավորն է։ Որոշ տեղեկություններով՝ Ներսիկ Նազարյանի եւ Ռուբեն Հայրապետյանի հարաբերությունները լարված են։ Նշենք, որ հարսանիքին հրավիրված էր նաեւ Սերժ Սարգսյանը»: Մանրամասները` թերթի այսօրվա համարում