|
Փոխարժեքներ
16 11 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 360.44 |
| EUR | ⚊ | € 396.7 |
| RUB | ⚊ | ₽ 4.3693 |
| GBP | ⚊ | £ 475.35 |
| GEL | ⚊ | ₾ 138.95 |
Ֆրանսիան կշարունակի Ուկրաինային զենք մատակարարել եւ երկարաժամկետ հեռանկարում կօգնի ապահովել անվտանգությունը, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը:
«Մեր ընդհանուր շահն այն է, որ Ուկրաինան որքան հնարավոր է շուտ վերականգնվի իր իրավունքներում և երկարաժամկետ խաղաղություն կառուցվի։ Ֆրանսիան կշարունակի զենք մատակարարել Ուկրաինային։ Նա կաջակցի ուկրաինացիների դիմադրությանը եւ կօգնի նրանց ապահովել անվտանգությունը երկարաժամկետ հեռանկարում»,-հայտարարել Է Մակրոնը Նյու Յորքում ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 79-րդ նստաշրջանում ունեցած իր ելույթում, հեռարձակումն իրականացվել է ՄԱԿ-ի պաշտոնական կայքում: