կարևոր
3388 դիտում, 9 ամիս առաջ - 2024-02-21 22:37
Աշխարհ Հասարակություն

Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը դեպի Հայաստան պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար․ Մակրոն

Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը դեպի Հայաստան պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար․ Մակրոն

Մենք կշարունակենք համագործակցությունը նաև պաշտպանության ոլորտում։ Այս մասին Ֆրանսիայում Նիկոլ Փաշինյանի հետ համատեղ ասուլիսի շրջանակում ասաց Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

«Ֆրանսիան տվել է իր համաձայնությունը պաշտպանական զինտեխնիկայի առաքման համար և կշարունակի  այդ ոլորտում իր պատասխանատվության ոգով ՝չցանկանալով որևէ էսկալացիա։ Ֆրանսիան նաև շարունակում է իր մարդասիրական հանձնառությունը ի  նպաստ Հայաստանի և ԼՂ-ի փախստականների՝ տրամադրելով 29 մլն  եվրո օգնություն 2023թ․-ին։ Ֆրանսիան կշարունակի նաև աջակցել ԵՄ-Հայաստան հարաբերությունների զարգացմանը։ Այստեղ ևս արձանագրում ենք առաջընթաց՝ մեր ընդհանուր ռազմավարական շահերի համատեքստում»,- ասաց Մակրոնը՝ նշելով , որ Հայաստանում ԵՄ դիտորդական առաելությունն ամրապնդված է։

«Հայաստանը ևս պետք է օգտվի խաղաղության եվրոպական գործիքներից։ ԵՄ-ն և Հայաստանը ցանկանում են նոր գործընկերության ժամանակացույց»,- ասաց Մակրոնը։

Ֆրանսիայի նախագահը խոսեց նաև Սյունիքում տեղի ունեցած վերջին միջադեպից, նշելով․

«Վերջերս Սյունիքում տեղի ունեցած միջադեպերը վկայում են՝ էսկալացիայի վտանգն իրական է մնում։ Ֆրանսիան ցավում է, որ փետրվարի 12-ի կրակոցի արդյունքում վիրավորվել է Ադրբեջանի քաղաքացի, ինչն ընդունել է ՀՀ ղեկավարությունը՝ լիակատար թափանցիկությամբ։ Բայց Ֆրասիան ափսոսանք է հայտնում Ադրբեջանի անհամաչափ պատասխանի համար, որի արդյունքում ՀՀ-ն ունեցավ 4 զոհ և մեկ վիրավոր»,-  այս մասին Փարիզում Փաշինյանի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ ասել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։