|
Փոխարժեքներ
19 10 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 362.34 |
| EUR | ⚊ | € 407.92 |
| RUB | ⚊ | ₽ 4.3346 |
| GBP | ⚊ | £ 483.25 |
| GEL | ⚊ | ₾ 139.6 |
Հունվարի 31-ին, ժամը 15.50-ին, ՀՀ ԱԻՆ «911» ծառայությունից ոստիկանության Կապանի բաժնում հաղորդում է ստացվել, որ Սյունիքի մարզի Շիկահող գյուղի տարածքում հայտնաբերվել է ական: Պարզվել է, որ նույն օրը, ժամը 11.00-ի սահմաններում, 1962 թ. ծնված Հրաչյա Ղ.-ն նույն գյուղի «Պռշնոտ» կոչվող տարածքում ոչխարներն արածացնելիս հայտնաբերել է «ՕԶՄ» տիպի հակահետևակային ական:
Հիշյալ համայնքի ղեկավարը բացատրություն է տվել, որ ականը մնացել է 1992-1993 թվականներից:
Նշված տարածքը պահպանվում է ոստիկանության Կապանի բաժնի ծառայողների կողմից` մինչև ՀՀ ՊՆ-ի կողմից ականազերծման աշխատանքների ավարտը: Կատարվում է հետաքննություն: