|
Փոխարժեքներ
28 10 2025
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 382.7 |
| EUR | ⚊ | € 445.5 |
| RUB | ⚊ | ₽ 4.814 |
| GBP | ⚊ | £ 510.64 |
| GEL | ⚊ | ₾ 140.8 |
Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերի վրա թշնամու կողմից իրականացրած հրետակոծությունները հայության համախմբման և մեր հայրենակիցներին օգնության հասնելու կարևոր ազդակներ դարձան։ Նիդեռլանդների և Բելգիայի Թագավորություններում բնակվող մեր հայրենակիցները Ջուլիա Զախարյանի, Հովսեփ Մադոյանի, Գոհար Սուքիասյանի, Էդգար Մինասյանի, Սվետա Սուքիասյանի, բռնցքամարտիկ Եղիշ Ենգոյանի և այլ նվիրյալ մարդկանց նախաձեռնությամբ հասարակական գործիչ Մամիկոն Խուրշուդյանի միջոցով Տավուշի մարզպետարանին փոխանցեցին շուրջ 2 000 000 դրամի փայտ և թիթեղներ՝ Չինարի և Այգեպար գյուղերի վնասված տների տանիքները հիմնանորոգելու համար։ Շինանյութի ձեռքբերման հարցում աջակցություն են ցուցաբերել նաև Եղիազար Եղիազարյանը և Սթիլ կոնցեռնը։ Մամիկոն Խուրշուդյանի խոսքով այս համագործակցությունը կրում է շարունակական բնույթ և Տավուշի մարզպետի օգնական Մերուժան Հարությունյանի հետ քննարկում են ոռոգման ջրի համար նախատեսված խողովակների ձեռքբերման հարցը, որը կրկին շատ շուտով կդառնա իրականություն։
