|
Փոխարժեքներ
30 05 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 368.18 |
| EUR | ⚊ | € 428.71 |
| RUB | ⚊ | ₽ 5.1754 |
| GBP | ⚊ | £ 494.02 |
| GEL | ⚊ | ₾ 138.15 |
Այսօր հակառակորդը ինտենսիվ գնդակոծության է ենթարկել Տավուշի մարզի Մովսես, Չինարի, Այգեպար, Ներքին Կարմիրաղբյուր գյուղերը: Yerkir.am-ի հետ զրույցում Մովսեսի գյուղապետ Արարատ Ավալյանը նշեց, որ առավոտից էին սկսել կրակել, պարբերաբար կրակում էին, սակայն ժամը 21-ից սկսած սկսել են կրակել խոշոր տրամաչափի գնդացիրներից:
Նա նշեց, որ այս պահին բոլորը պատսպարված են տներում, վնասի չափերի մասին դեռևս տեղեկություն չկա:
«Հայկական կողմը պատասխան կրակ է բացել, բայց դե հակառակորդն իր արածն անում է էլի: Կրակում է անմիջապես գյուղի տների վրա, հենց գյուղի կենտրոնական մասի ուղղությամբ»,- ասաց Արարատ Ավալյանը:
Չինարի գյուղապետ Սամվել Սաղոյանը նույնպես նշեց, որ գյուղը այսօր երեկոյան ենթարկվել է ինտենսիվ գնդակոծության:
«Գյուղս ավիրեցին»,- ասաց Չինարի գյուղապետը՝ հավելելով, որ թեև կրակում են, բայց ինքը շտապում է, դեպք է պատահել գյուղում, որը կրակոցների հետ կապ չունի: