|
Փոխարժեքներ
17 08 2026
|
||
|---|---|---|
| USD | ⚊ | $ 365.82 |
| EUR | ⚊ | € 422.74 |
| RUB | ⚊ | ₽ 4.3644 |
| GBP | ⚊ | £ 494.92 |
| GEL | ⚊ | ₾ 139.91 |
Ադրբեջանի ԶՈՒ-ն նախօրդ օրվա ընթացքում շարունակել է կրակել հայկական դիրքերի ուղղությամբ:
Պաշտպանության նախարարության տվյալով՝ երեկ երեկոյան Ադրբեջանի ԶՈՒ-ն հերթական անգամ խախտել է հրադադարը: Կրակել են Տավուշի մարզի Այգեձոր եւ Չինարի գյուղերի հայկական դիրքերի ուղղությամբ: Կրակոցները դիպուկահարի զենքից են կատարվել:
7 ամիսների ընթացքում Ադրբեջանը ավելի քան 7960 անգամ խախտել է ԼՂ եւ Հայաստանի հետ հրադադարի ռեժիմը: Մոտ 1240 անգամ ադրբեջանական կողմը կիրառել է դիպուկահար զենք, մոտ 410 անգամ՝ խոշոր տրամաչափի սպառազինություն, այդ թվում՝ մոտ 260 անգամ խոշոր տրամաչափի դիպուկահարային: